Ալեքսանդր Զարխի (Александр Зархи)

Ալեքսանդր Գրիգորևիչ Զարխին (1908 — 1997) խորհրդային կինոռեժիսոր է և կինոդրամատուրգ: Ծնվել է 1908 թ. փետրվարի 5-ին Պետերբուրգում: Խորհրդային կինոյի արշալույսին նշանակալից էր Զարխիի բեղուն ու բեղմնավոր գործունեությունը: Նա պատկանում է խորհրդային կինոգործիչների այն փառապանծ խմբին, որն իր ուսերի վրա վերցրեց խորհրդային կինոարվեստի զարգացման դժվարին գործը:

<<Գոյություն ունի դերասանների հետ աշխատելու տարբեր եղանակներ: Մի դեպքում իմ գործընկերները այս կամ այն կատարողին հրավիրելով, նրան ամբողջապես ազատ գործելու հնարավորություն են տալիս և նրանից հրաշք սպասում: Հաճախ ուրիշ կերպ է լինում. ռեժիսորը իր համար խնամքով մշակում է կերպարի հոգեբանական մեկնաբանությունը, հետո այն դարձնում է դերասանի սեփականությունը: Ես հենց այդպես եմ աշխատում: Ես այլ կերպ չեմ կարող: Դա վա՞տ է, թե՞ լավ, բայց իմն է: Երբ այդ իմը դերասանը ընդունում է, չի աղարտում, առաջանում է ստեղծագործական պայթյուն: Իմը դառնում է մերը: Ծնվում է կոլեկտիվ ստեղծագործություն, որը և տալիս է սպասված արդյունքը>>:

Իր աշխատանքային ոճի մասին այսպես է արտահայտվել ճանաչված ռեժիսորը:

1927 թ. Զարխին ավարտել է Լենինգրադի էկրանային արվեստի տեխնիկումը, իսկ երկու տարի անց աշխատել է Լենինգրադի <<Սովկինո>> ֆաբրիկայում, որը հետագայում կոչվեց <<Լենֆիլմ>> կինոստուդիա:

1929 թ. նա ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցի հետ կազմակերպում է կոմերիտական առաջին բեմադրական բրիգադը և էկրանավորում <<Քամին դեմքին>> (1930թ.), և ապա` <<Կեսօր>> (1931 թ.) ֆիլմերը: 1933 թ. Զարխին, կրկին Խեյֆիցի համագործակցությամբ, նկարահանում է <<Իմ հայրենիքը>>, իսկ 1935 թ.` <<Եռուն օրեր>> կինոնկարները: Նրանց բեմադրած` <<Բալթիկայի դեպուտատը>> (1936 թ., 1941 թ. արժանացավ ՍՍՀՄ պետական մրցանակի) և <<Կառավարության անդամը>> (1939 թ.) երկերը կինոարվեստում ուշագրավ երևույթ էին: Պատերազմի տարիներին Զարխին, նորից Խեյֆիցի ընկերակցությամբ, նկարահանում է <<Նրա անունը Սուխե Բատոր է>> (1942 թ.), <<Մալախով Կուրգան>> (1944 թ.) գեղարվեստական և <<Ճապոնիայի ջախջախումը>> փաստագրական կինոնկարները: 1950-1955 թթ. Զարխին աշխատում է <<Բելոռուսֆիլմ>> կինոստուդիայում և ստեղծում է <<Պավլինկա>> (1952 թ.) և <<Նեստերկա>> (1955 թ.) ֆիլմերը: Տեղափոխվելով <<Մոսֆիլմ>> կինոստուդիա, Զարխին բեմադրում է <<Բարձունք>> (1957 թ., որը նույն թ.-ին Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում արժանացավ գլխավոր մրցանակներից մեկին), <<Մարդիկ կամրջի վրա>> (1960 թ.), <<Իմ կրտսեր եղբայրը>> (1962 թ.), <<Աննա Կարենինա>> (1967 թ.) և այլ ֆիլմերը:

1973 թ. Զարխին Կոնստանտին Ֆեդինի վեպի հիման վրա նկարահանեց <<Քաղաքներ և տարիներ>> կինոժապավենը: 1977 թ. նա ստեղծեց <<Պատմվածք անհայտ դերասանի մասին>> կինոնկարը, որը նվիրված է ստեղծագործական տարբեր ճակատագրեր ունեցող դերասաններին, իսկ 1980 թ. <<26 օր Դոստոևսկու կյանքից>> ֆիլմը, որը պատկերում է Դոստոևսկու կյանքի այն շրջանը, երբ նա աշխատում էր <<Խաղամոլը>> վեպի վրա: Վերջինս 1981 թ. Արևմտյան Բեռլինում կայացած 31-րդ փառատոնում արժանացավ <<Արծաթյա արջ>> մրցանակին:

ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, սոցիալիստական աշխատանքի հերոս, ՍՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Ալեքսանդր Զարխիի կինոնկարները իրենց հաստատուն տեղն ունեն սովետական կինոյի պատմության մեջ: Ալեքսանդր Զարխին մահացել է 1997 թ. հունվարի 27-ին Մոսկվայում:

Posted on Հունիսի 19, 2015, in Կինոռեժիսորներ, Կինոսցենարիստներ and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: